Избранное
Рубрика: Մայրենի

Հյուսնի պատմությունը

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար:

Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի՛ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Աղբյուրը՝ heqiat.am

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Առակը այն մասին է որ չպետք է հուսահատվել։
2.Բնութագրի՛ր թագավորին:

Թագավորը վատ թագավոր էր։

Рубрика: Մաթեմատիկայի ստուգատես

Մարենի սուգատես

Րաֆֆի Ղազարյան հարավային դպրոց 4-2 դասարան

Raffi-Ghazaryan@mskh.am

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.

• լեռներում,
• անտառներում,
անապատներում,
• դաշտավայրերում:

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

• 500 կգ,
• 1 տոննա,
250 կգ,
• 25 կգ:

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
• չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

• Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
• Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
• Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:
6 Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:
Ես իմացա որ արյուծի ձագերը երեսուն սանտիմետր են։

7 Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
Տգեղ_________
Ուժեղ_________
Քիչ_________
Մեծ_________

8 Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
30_
25_____

9 Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
Գեղեցիկ__
Արքա__

10 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

• թիվ,
• առարկա,
• գործողություն,
հատկանիշ:

Рубрика: Մաթեմատիկայի ստուգատես

Չորրորդ կանգառ

Զարկ՝ նախքան լողալը՝ 94

Զարկ՝ լողալուց հետո՝ 136

Լողավազանի երկարությունը՛6մ 75սմ

Լողացել եմ՛2 անգամ 6մ 75սմ=1350սմ

1 վարկյանում լողացել եմ՛ 135սմ ճանապարհ

1 մոպեում կլողամ 60×135=8100սմ

1 ժամում կլողամ 3600×135=486000սմ

Рубрика: Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին: Ես կարդում եմ Ռոալդ Դալի <<Կտրիճ Աղվեսը>> հեքիաթը։ Այն ինձ համար շատ հետաքրքիր է։ Բնում ապրում էին Աղվեսը իր կինը և իր 4 ձագուկները։ Բույնը գտնվում է ծառի տակ։ Մութը ընկնելուն պես պարոն աղվեսը գոողեգոող դաշտավայր էր իջնում և սրտի ուզածը բերում ՝ նա բերում էր հավ,սագ,բադ և հնդկահավ:Նա դրանցով կերակրում էր իր ընտանիքը։Որսորդները իմացան,որ նրանց որսած կենդանիները գողանում են։Նրանք հետևեցին աղվեսինև իմացան թե որտեղ է նրանց բույնը։Նրանք բարձրացան ծառի վրա,երբ աղվեսը դուրս եկավ իր հերթական որսին,որսսորդները կրակեցին աղվեսի վրա, բայց աղվեսը հասցրեց խույս տալ և փամփուշտը կպավ աղվեսի պոչին և պոչը կտրվեց,իսկ աղվեսը շատ արագ ետ մտավ բույն։Նրանք սկսեցին խորրը փորել աղվեսի բույնը։Ես կարդացել էի այսքանը։
  • Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Իմ սիրած խաղը ֆուտբոլն է։Իմ սիրած ֆուտբոլիսը դա Ռոնալդոն է։Ես ուզում եմ դառնամ ֆուտբոլիստ, որովհետև դա իմ սիրելի խաղերից մեկն է։Մենք, երբ արձակուրդները գան, ես և իմ մեծ եղբայրը գնալու ենք ֆուտբոլի:Ամեն օր մենք դրսում խաղում ենք գնդակ, ես հույս ունեմ,որ իմ երազանքը կկատարվի և ես կդառնամ ֆուտբոլիստ։

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Իմ տունը ջրի տակ է։Այնտեղ կան ավելի քան 11 միլլիոն ձկներ։Մեկը մյուսից մեծ ու փոքր։Ջրում ապրում եմ ես և իմ ընտանիքը։Հարևան տնակում ապրում է մի ջրահարս։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Рубрика: Մայրենիի ստուգատես

Բարոն Մյունխհաուզենի արկածները, հատված

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Հեղինակը առաջարկեց մի նախագիծ մտածել և դուրս գալ այդ ձկան միջից։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր  

Որ ձաուկը այլեվս ոչ ոքի կուլ չտա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը իր տգեղ բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր
  •  փոքր ձուկ
  • մեծ նավ

ետաքրքրասեր ճանապարհորդ

կապույտ ծով

  • Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-ուժեղ

հսկա-մեծ

նորից-կրկին

այժմ-հիմա

  • Գրի՛ր հականիշները։ 1 միավոր

Խաղաղ֊ չխաղալ

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիտս

Рубрика: Մաթեմատիկայի ստուգատես

Առաջին և երրկրորդ կանգառներ

Պատկերի անվանումը՛ եռանկյուն։

Եռանկյան կողմը -26սմ

P=26×3=78սմ

Պատկերի անվանումը՛ ուղղանկյուն։

Ուղանկյան լայնությունը-18սմ

Ուղանկյան երկարությունը-28սմ

P=28×2+18×2=92սմ

S=28×18=504սմ^2

Պատկերի անվանումը՛ քառակուսի։

Քառակուսու կողմը 29-սմ

P=29×4=116սմ

S=29×29=841սմ^2

Рубрика: Մայրենի

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Մեր դպրոցի ֆուտբոլի դաշտը։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ ընկերը Խորենն է։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Հարրի Փոփեր և Ռոալդ Դալի գրքերից։

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Վտակը ժայռից ներքև է թռչում։

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Բոլոր առարկաները, քանի որ ինձ շատ հետաքրքիր են։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Անգլերեն։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Մաթեմատիկայի նյութերը։

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Բոլոր։ Օրինակ Մատենադարան, Հատիս լեռ, Սևաբերդ։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Մարտի 22։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Մայիսի 15

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Lավ կսովորեմ օտար լեզուները։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Գիտելիքներ ստանամ

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ոչ մի

Рубрика: Բնակիտություն

Բնագիտություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

https://wordpress.com/view/rafighazaryan.wordpress.com

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։ Ես ոչմի նախագծի չեմ մասնակցել

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Բանագիտություն

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ես գիտեմ ոնց ոգտվել լապատկայից ոնց ճիշտ ջրել ծառերը ոնց փոս փորել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Ես կարամ առօրյա կյանքում փրկվել երկրաշարժերից։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

1

Рубрика: Անգ.երեն

English

  1. Zahra is taller than Kelly.
  2. It is colder in Finland than in England.
  3. John is younger than his brother Peter.
  4. The brown sweater is more expensive than the blue one.
  5. Buddy is thinner than Blackie.
  6. The pink rabbit is hungrier than the yellow one.
  7. My sandwich is bigger than yours.
  8. The Glamour Hotel is more modern than the Grand Hotel

This is me and my family. We are at the park. My sister is painting a picture. Can you see my two brothers? They are riding their bikes. My mum is siting on a bench. She is reading a book. Look at my dad. He is writing an email. Can you see me? I am under the tree. I am playing my guitar